ՀՅԴ-ի շտաբեր ահազանգեր են ստացվում նախընտրական քարոզարշավի շրջանակներում խախտումների մասին, սակայն դեռեւս առանց կոնկրետ փաստերի: Այս մասին մարտի 9-ին Կառավարության նիստից հետո լրագրողների հետը հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ բնապահպանության նախարար, ՀՅԴ-ից պատգամավորության թեկնածու Արծվիկ Մինասյանը: «Դիմելով շտաբերին՝  (ընտրողները) որոշ թեկնածուների մեղադրել են կաշառք տալու փորձի մեջ, բայց չեն նշել, թե որտեղ եւ երբ են նրանց ձայների դիմաց գումար խոստացել: Այդ պատճառով էլ անուններ չեմ տա՝ առանց ապացույցներ ունենալու»,-ասել է Միանսյանը:

Մրցակցային աշխատանքը նա այնքան կեղտոտ չի համարում, որ դրանում հնարավոր չլինի ընդգրկվել: «Ըստ էության, եթե ես առաջադրվում եմ խորհրդարան, նշանակում է, կարծում եմ, որ գաղափարների մրցակցություն կարելի է իրականացնել», - հավելել է նա: