«Ծառուկյան» դաշինքի համար խորհրդարանական ընտրություններում բոլոր քաղաքական ուժերն էլ մրցակից են: Այս մասին մարտի 9-ին լրագրողներին ասաց դաշինքի ցուցակով պատգամավոր առաջադրված Վարդան Բոստանջյանը: Նրա խոսքով՝ քաղաքական բոլոր ուժերն իրենց սկզբունքներն ու մոտեցումներն ունեն:
«Հաջողությունների կամ դրա բացակայության մասին կարելի է խոսել ապրիլի 2-ից հետո: Չի կարելի ասել, թե այս կամ այն ուժը մեզ մրցակից է, մյուսը՝ ոչ», - ասել է Բոստանջյանը:


























