«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը ոչ միայն Հայաստանի նոր խորհրդարանում ներկայացված կլինի, այլեւ շատ ընդարձակ կերպով ներկայացված կլինի: Այս մասին մարտի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական շտաբի պետ Արմեն Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ իրենց դաշինքն ամենահարմարն է՝ երկրին անհրաժեշտ բարեփոխումներն իրականացնելու համար: Խոսելով «Ծառուկյան» դաշինքի հետ համագործակցության հնարավորության մասին՝ Մարտիրոսյանը նշել է. «Բացի իշխող Հայաստանի հանրապետական կուսակցությունից, մենք պատրաստ ենք համագործակցել մնացած բոլոր ուժերի հետ: Այդ իշխանության մնալն ուղղակի մահացու է երկրի համար»:

Ի պատասխան այն նկատողության, որ ըստ «Ելեք» դաշինքի ներկայացուցիչների՝ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը կհամագործակցի ՀՀԿ-ի հետ, Արմեն Մարտիրոսյանն ասել է. «Իսկ ո՞վ է նրանց թույլ տվել մեր փոխարեն որոշումներ ընդունել»: