Գյուղացիների խնդիրները հնարավոր է կարճ ժամանակում լուծել: Այս մասին, այսօր՝ մարտի 9-ին, Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում ընտրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ Գագիկ Ծառուկյանն իր ելույթում անդրադարձավ երկրում առակ խնդիրներին, որոնք, ըստ նրա, ավելի են դժվարացնում գյուղացիների կյանքը: Մասնավորապես նա անդրադարձավ գործազրկությանը, երկրում ոչ բավարար աշխատատեղերին, գյուղացիներին աջակցման վերաբերող ծրագրերի բացակայությանը:
«Ես գիտեմ, որ դուք բազմաթիվ խնդիրներ ունեք, որոնք պետք է լուծել, ես վստահ եմ, որ դրանք շատ հեշտ լուծվող խնդիրներ են եւ հնարավոր է կարճ ժամանակում լուծել»,-ասաց նա:
Գագիկ Ծառուկյանը կոչ արեց գյուղացիներին տեր կանգնել իրենց ձայնին, միահամուռ կերպով ճիշտ ընտրություն կատարել ապրիլի երկուսին եւ կարողանալ պաշտպանել իրենց իրավունքները:
Մյասնիկյանցիները դաշինքի առաջնորդի մոտ որոշ խնդիրներ բարձրացրին` խաղողի մթերման, վարկերի պատճառով ունեցվածքը կորցնելու հետ կապված, Գագիկ Ծառուկյանը խոստացավ դրանց լուծում տալ ընտրություններից հետ` նշելով, որ չի կարող հիմա հստակ պատասխան տալ, քանի որ այն կդիտվի որպես Ընտրական օրենսգրքի խախտում:




.jpg)





























