Չեք ցանկանում հաստափոր անգրագետ օլիգարխները պատգամավոր դառնան՝ ձայերը մի՛ վաճառեք: Այսպիսի զգուշացում արեց «Հայկական վերածնունդ» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը՝ Ապարանում ընտրողների հետ կայացած հանդիպման ժամանակ:

«Առաջիկա նախագահական ընտրություններում բոլոր 9 մասնակիցներին (կուսակցություններ եւ դաշինքներ – խմբ.) հաջողություն եմ ցանկանում: Բայց արժանավորին ընտրեք»,- ընտրողներին դիմեց Արթուր Բաղդասարյանը:

Նա ընտրողներին հիշեցրեց, որ ձայները վաճառելով՝ հենց իրենք են խախտումների համար հող նախապատրաստում: «Ձեզնից է կախված ապագան: Կցանկանաք հաստափորներին եւ օլիգարխներին՝ նրանց կստանաք: Կցանկանաք անգրագետ պատգամավորների՝ նույնպես: Սակայն ամեն ինչ կարող է այլ կերպ լինել: Մի՛ մոռացեք ձեր պատասխանատվության մասին: Մի՛ ասեք՝ միեւնույն է, ոչ մի բան չի փոխվի: Ձեր ավանդը բերեք երկրում փոփոխությունների մեջ»,- կոչ արեց Բաղդասարյանը:

Նա նաեւ նշեց, որ յուրաքանչյուրը պետք է իր գործով զբաղվի՝ լավ վիրաբույժը վիրահատի, լավ մեկենասը զբաղվի բարեգործությամբ: