Երեւանում նոյեմբերի 11-ին մեկնարկել է հայ-ռուսական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 19-րդ նիստը: Նիստի օրակարգում են գիտության եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկու երկրների համագործակցության հարցերը:
Ինչպես նշել է ռուսաստանցի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը, երկու երկրների միջեւ արդյունավետ քաղաքական-տնտեսական եւ հումանիտար համագործակցություն կա. «Բավական է ասել, որ կան 1380 համատեղ ձեռնարկություններ, եւ Ռուսաստանը ամենախոշոր ներդրողն է Հայաստանի տնտեսության մեջ»: Նրա խոսքով, այսօրվա նիստի ընթացքում ծրագրվում է վերլուծել գիտա-տեխնիկական եւ էներգետիկ ոլորտներում համագործակցության պայմանագրերի կատարման ընթացքը:
Նշենք, որ ռուսաստանյան պատվիրակությունն առավոտյան ծաղիկներ է դրել հոկտեմբերի 27-ի զոհերի հուշահամալիրի մոտ:
Այսօր Էջմիածնում բացվելու է Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն 1-ինի հուշարձանը, ստեղծված ռուսական կողմի միջոցներով;
Նշենք, որ ռուս պատգամավորները հանդիպել են Հայաստանի նախագահին: Հանդիպման ընթացքում Հայաստանի նախագահը Կոնստանտին Զատուլինին շքանշանի է արժանացրել հայ-ռուսական համագործակցության համար:




























