Սյունիքի մարզի Գորայք համայնքի բնակիչներին ամենաշատ հուզող խնդիրը  գյուղատնտեսական արտադրանքի իրացումն է: Նրանք այդ հարցը բարձրացրել են այսօր՝ մարտի 10-ին, իրենց համայնք այցելած ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

Գորայքցիների խոսքով` բնակչությունը հիմնականում գյուղատնտեսությամբ  է զբաղվում, սակայն չի կարողանում իրացնել ապրանքը: Վարչապետը տեղեկացրեց, որ շուտով Մեղրիում Իրանի հետ ազատ առեւտրի գոտի է ստեղծվելու, որպեսզի գյուղացիների արտադրանքը Իրան արտահանվի:

Գյուղացիները նաեւ վարչապետին տեղեկացրին, որ «Աշտարակ կաթ» ընկերությունը 6 մլն դրամ է պարտք իրենց, Կարեն Կարապետյանը մարզպետին հանձնարարեց կարճ ժամկետում հասկանալ՝ ինչու գյուղացիների պարտքը չի տրվել եւ լուծել խնդիրը: