Հիմնական մեղավորները գյուղապետերն են, ձեր տուն քանդողները գյուղապետերն են։  Ծաղկահովիտում այսօր՝ մարտի 10–ին, ընտրողներին այս խոսքերով է դիմել  «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը (ֆոտոռեպորտաժ

«Բոլորը կախված է ձեզանից, չեմ եկել ասելու, որ ձայնը տվեք սա եմ անելու, ասում եմ՝ մենք պատրաստ ենք, բայց դուք ոչ մեկին խաթր մի արեք.  ոչ մարզպետներին,  ոչ ծանոթ բարեկամի,  ոչ գյուղապետերին,  հենց հիմնական մեղավորները գյուղապետերն են, ձեր տուն քանդողները գյուղապետերն են, իրանց պաշտոնի մնալու համար իր կեղծիքները թաքցնելու համար, որ վաղը պատասխանատվության չենթարկվի, ձեզ խնդրել համոզելով թողում են, որ իրենք մնան, շարունակեն»,-ասաց Ծառուկյանն ու հավելել. «Այնպես որ մեղավորը դուք եք,  գյուղը կանգնի գերան կկոտրի, գյուղը կանգնեց՝ ինչ  խնդիր կա, ընտրությունը ձեզ տված ա մեկ անգամ, ընտրեք պահանջեք, դուք տեղից չեք շարժվում, հետո էլ պահանջում եք՝ չեք կարողանում ապրել, ո՞վ ա մեղավոր, դուք եք մեղավոր»։