Հայաստանում «Նաիրիտի» վերագործարկման իրատեսական հնարավորություն կա: Մարտի 10-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Միավորված առաջադիմական կոմունիստական կուսակցության նախագահ Վազգեն Սաֆարյանը, որը Հայաստանի Կոմունիստական կուսակցության համապետական ընտրական ցուցակում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը:
Նրա խոսքով՝ գործարանի վերագործարկման համար անհրաժեշտ 50 – 70 մլն դոլարը կարելի է ստանալ արդյունաբերական ներդրումների միջոցով: «Իրանական լրացուցիչ գազ ստանալու դեպքում մենք կարող ենք կաուչուկ արտադրել: «Նաիրիտ» գործարանը կկարողանա կրկին դառնալ համակարգի առանցքը, որի հիման վրա կսկսեին աշխատել մի շարք քիմիական արտադրություններ եւ գործարաններ»,- նշեց Սաֆարյանը:




























