«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի առավելությունն այն է, որ դաշինքն ընդունել է արցախյան խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու մարտահրավերը: Այս մասին մարտի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքից պատգամավորի թեկնածու Զոյա Թադեւոսյանը:
Նրա խոսքով՝ առանց դրա ոչ մի ծրագիր՝ տնտեսական, մշակութային, չի կարող իրականացվել: «Ինչո՞ւմ է կայանում մարտահրավերը: Ապրիլյան իրադարձությունները ցույց տվեցին, որ Հայաստանը լուրջ բացթողումներ ունի սահմանների պաշտպանության տեսանկյունից, եւ ստատուս-քվոն լրջորեն ազդել է մեր սոցիալ-տնտեսական իրադրության վրա: Մեր երկրի հետագա զարգացման համար ամենակարեւոր մարտահրավերն արցախյան խնդրի լուծումն է»,- ասել է Թադեւոսյանը:




























