Անխուսափելիորեն խորհրդարան անցնելուց հետո «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը բացառում է իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ կոալիցիան: Մարտի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է դաշինքից պատգամավորության թեկնածու Սուսաննա Մուրադյանը:

Նրա համոզմամբ՝ նոր Ազգային ժողովում ՀՀԿ-ն լավագույն դեպքում փոքրամասնություն կլինի, եթե ընդդիմադիր ուժերը համագործակցեն: