Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման տարիներին 3 ոլորտներում է միայն աճ գրանցել: Այս մասին այսօր՝ մարտի 11-ին, Երեւան Ավան վարչական շրջանում ընտրողների հետ հանդիպմանն ասել է «Օհանյան-Րաֆֆի- Օսկանյան» դաշինքի ընտրական ցուցակի 2-րդ հորիզոնականը զբաղեցնող Արմեն Մարտիրոսյանը:

«Բոլոր ոլորտներում հետընթաց ենք ապրել, բայց այս երեք ոլորտներից. Պաշտոնական թվերով 2008թ.-ից սկսած 350 հազար մարդ է հեռացել Հայաստանից, միայն անցած տարի՝ 48 հազար, իրավունք չունենք թույլ տալու, որ այդ թիվն աճի: Երկրորդ, արտաքին պարտքն է մեծացել. Պաշտոնապես մինչեւ տարվա վերջ արտաքին պարտքը պետք է հասնի մինչեւ 6.2 մլրդ դոլարի, ինչը նշանակում է՝ պարտքը եթե ավելի չլինի, պակաս չի լինի հաստատ: Երրորդ, քաղբանտարկյալների թվի աճ ենք ունեցել»,- ասել է Արմեն Մարտիրոսյանը:

Նրա խոսքով, պետք է թույլ չտալ, որ Հանրապետական կուսակցությունն ու Սերժ Սարգսյանը շարունակել պաշտոնավարել, քանի որ եթե այս վիճակը շարունակվի, աղետալի հետեւանքներ են ունենալու. «Բինզեսում այն փայ մտոցին, ազատությունների սահմանափակումը բերում է մի վիճակի, որի առկայության պարագայում երկիրը թուլանում է»:

Նշենք, որ սա դաշինքի առաջին հանդիպումն է մայրաքաղաքում: Ավելի վաղ, նրանք նախընտրական հանդիպումներ էին ունեցել Տավուշի եւ Կոտայքի մարզում: