«Օհանյան- Րաֆֆի- Օսկանյան» դաշինքի ընտրական ցուցակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող, արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը չի ցանկանում նշել, ում կոնկրետ նկատի ունի՝ ասելով, որ ընդդիմադիր դաշտում կան լուրջ քաղաքական ուժեր:

Այսօր՝ մարտի 11-ին, Երեւան Ավան վարչական շրջանում ընտրողների հետ հանդիպումից հետո լրագրողները Վարդան Օսկանյանից հետաքրքրվեցին՝ կոնկրետ որ ուժին նկատի ունի:

«Քաղաքական ներկապնակը բավականին առողջ է, եւ մեր ժողովուրդն այսօր մեծ այլընտրանք ունի: Ուրիշի PR-ով չեմ ուզում զբաղվել, բոլորի նկատմամբ էլ հարգանք ունեմ»,- ասաց Վարդան Օսկանյանը:

Նշենք, որ իր ելույթում Վարդան Օսկանյանը հայտարարել էր, որ ընդդիմադիր դաշտում կան լուրջ քաղաքական ուժեր, որոնք ունեն լրջագույն ծրագրեր, այդ ուժերից մեկն էլ իրենք են: