Եկեղեցի չլինելու պատճառով ագարակցիները ստիպված հասնում են Մեղրի: Այս մասին մարտի 11-ին, վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանը բարձրաձայնեց Սյունիքի մարզի Ագարակ համայնքի տարեց բնակիչներից մեկը՝ խնդրելով վարչապետին աջակցել Ագարակում եկեղեցի կառուցելու հարցում:

Կարեն Կարապետյանը, սակայն, նշեց, որ եկեղեցի կառուցելը պետության խնդիրը չէ:

«Եկեղեցին կառուցելու խոստում չեմ տալիս, բայց ամեն ինչ կանեմ, որ ձեր աշխատավարձը բարձրացնեմ: Եկեղեցի կառուցելը պետության խնդիրը չէ, եկեք փորձենք դա անել եկեղեցու հետ, գործարարների հետ, ամեն մեկը պետք է իր գործով զբաղվի»,-ասաց նա: