Այս տարի լուծվելու է Հայաստանում շտապօգնության մեքենաների հետ կապված խնդիրը: Այս մասին մարտի 11-ին, Մեղրիում բնակիչների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Հայաստանը Չինաստանի հետ բանակցույթուններ է վարում նոր շտապօգնության մեքենաներ ձեռքբերելու ուղղությամբ: Այն որ Հայաստանի որոշ մարզերում չկան բավարար չափով շտապօգնության մեքենաներ, շատ կարեւոր խնդիր է, որը պետք է լուծել: Այս տարի այդ խնդիրը պրինցիպիալ լուծելու ենք, այդ պրոբլեմի ողնաշարը կոտրելու ենք»,-ասաց նա:
Վարչապետը նաեւ նշեց, որ քայլեր են ձեռնակրվում մարզերում գործող բուժհաստատությունները մասնավոր կառավարման հանձնելու ուղղությամբ։
«Պետական սուբսիդավորման համակարգը պետք է արմատապես փոխենք, քաղաքացին ինքը պետք է ընտրի այն բուժհաստատությունը, որտեղ ցանկանում է բուժվել»,-ասաց նա:


























