«Ելք» դաշինքը միակն է, որը կորուստ չի ունեցել, ինչպես ձեւավորվել է, այնպես էլ շարունակում է գործունեությունը: Այս մասին այսօր՝ մարտի 12-ին, Սպիտակում ընտրողների հետ հանդիպմանն ասել է դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը:

«Բոլոր դաշինքները քանդվեցին, մարդիկ դուրս եկան, ասուլիսներ տվեցին, իրար մասին ինչեր ասես, որ չասացին, չհրապարակեցին»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

Նշենք, որ թերեւս Էդմոն Մարուքյանը նկատի ուներ «Ծառուկյան» եւ  «Օհանյան- Րաֆֆի- Օսկանյան» դաշինքներին, որոնց ի սկզբանե պետք է միանային ավելի շատ քաղաքական ուժեր, սակայն այդպես էլ չմիացան:

Էդմոն Մարուքյանի նախընտրական հանդիպումը շարունակվում է Լոռու մարզում: