Թուրքիան դիվանագիտական նոտա է հղել Նիդեռլանդներին, որում ասվում է, թե երկիրը խախտել է դիվանագիտական եւ հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիան, ինչպես նաեւ կոչ է արել միջոցառումներ ձեռնարկել Թուրքիայի քաղաքացիների նկատմամբ ոստիականության ոչ իրավաչափ գործողությունների հետ կապված, հաղորդում է Ռոյթեր գործակալությունը՝ վկայակոչելով երկրի արտգործնախարարության աղբյուրները:
Ըստ աղբյուրների՝ Թուրքիայի ԱԳՆ-ն հետ է կանչել Նիդեռլանդների գործերով հավատարմատարին: Դիվանագիտական նոտայում նաեւ նշվում է, որ խաղաղ հանրահավաքին ոստիկանության միջամտությունը անհամաչափ է եղել, եւ Թուրքիան պահանջում է տեղեկատվություն տրամադրել Թուրքիայի տուժած քաղաքացիների մասին: Այն նաեւ Նիդեռլանդների ոստիկանության նկատմամբ իրավական միջոցառումների կոչ է պարունակում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Հիշեցնենք, որ Նիդեռլանդների իշխանությունները թույլ չէին տվել Թուրքիայի արտգործնախարարի օդանավի մուտքը երկիր, ով նախատեսում էր շաբաթ օրը մասնակցել Ռոտերդամում կայացած հանրահավաքին՝ Թուրքիայում կայնալիք սահմանադրական փոփոխությունների մասին թուրքական համայնքի ներկայացուցիչներին տեղեկություններ տրամադրելու համար:
Թուրքիայի նախագահ Էրդողանը սպառնացել էր համապատասխան միջոցառումներ ձեռնարկել: Թուրքական ԱԳՆ-ն անցանկալի էր համարել արձակուրդից հետո Թուրքիայիում Նիդեռլանդների դեսպանի վերադարձը:




























