ՀՀ պաշտպանության նախարարության եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի միջեւ ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի՝ 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակահատվածում միայն մարտական հերթապահության մեջ ընդգրկված զինծառայողները, որոնք մարտական գործողություններին չեն մասնակցել եւ արդեն զորացրվել են, ՀՀ բուհերում սովորելիս կարող են օգտվել լրացուցիչ 20 տոկոս զեղչից։
Հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ պայմանավորվածության՝ զեղչի գումարը կհատկացվի Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից, ինչը կգումարվի սահմանված 30 տոկոս զեղչին՝ ընդհանուր կազմելով 50 տոկոս։
Այսպիսով կլուծվեն որոշ զինծառայողների զինգրքույկներում կատարված գրանցումների մասնավոր սխալների հարցը, ինչպես նաեւ մարտական հերթապահության եւ մարտական գործողությունների հետ կապված տարբերությունների խնդիրները։
Այլ մանրամասների համար՝ դիմել Հայաստանի երիտասարդական հիմնադրամ։




























