Ճանապարհային տուգանքները պետք է ուղղել փողոցների նոր գծանշմանը: Մարտի 13-ին այս մասին լրագրողներին ասաց «Անհատ տաքսիստների անկախ պրոֆմիություն» կազմակերպության նախագահ Սարգիս Գյոզալյանը:
Այս միջոցները պետք է նպատակային ծախսեն, անհրաժեշտ է բարելավել փողոցների գծանշումը եւ այն վարորդին ավելի հասկանալի դարձնել: Այդ ժամանակ կանոնների խախտումներն էլ ավելի քիչ կլինեն, հավելեց նա:
«Անհրաժեշտ է ստեղծել միջգերատեսչական աշխտանքային խումբ, որը նոր հատակագծում կմշակի»,- հայտարարեց Գյոզալյանը:




























