Մարտի 11-ին, ժամը 18-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երեւանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 5 հասցեի մոտից Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 35-ամյա Սուրեն Ա.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա թիվ 44 երթուղու ավտոբուսի սրահում 58-ամյա Մարջիկ Ղ.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է գումար:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:
***
Մարտի 11-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Մաշտոցի պողոտայի թիվ 5 հասցեի մոտից Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 27-ամյա Սպարտակ Մ.-ին:
Պարզվել է, որ նա թիվ 44 երթուղու ավտոբուսի սրահում 33-ամյա Նարե Հ.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է 20.000 դրամ եւ նույնականացման քարտ:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:




























