Ուկրաինական «Ազով» ազգայինական գումարտակի եւ «Աջ սեկտոր» կազմակերպության անդամները փակել են Կիեւում «Ռուսաստանի Սբերբանկ»-ի կենտրոնական բաժնի ցուցափեղկերն ու մուտքը, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը:
Ակցիայի մասնակիցները վանկարկում են. «Փա՛ռք ազգին, մա՛հ՝ թշնամիներին», «Ուկրաինան մեր ամեն ինչն է», «Փա՛ռք Ուկրաինային-հերոսներին փա՛ռք»:
Հաստատության վարագույրներն իջեցված են, իսկ բոլոր մուտքերը փակվել են ակցիայի սկսվելուց առաջ:
Ակցիայի մասնակիցներն ասում են, որ պայքարում են Ուկրաինայի բանկային գործում Ռուսաստանի ազդեցությանդ դեմ: Նրանք թվում կան նաեւ պատգամավորներ:




























