ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը խուսափում է ինձ հետ բանավեճից: Այս մասին այսօր` մարտի 14-ին, Կենտրոն վարչական շրջանում քայլերթի ժամանակ հայտարարել է «Ելք» դաշինքի ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը` խոսելով, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի` բանավեճին մասնակցելու առաջարկը մերժելու մասին:
«Երեկ, պարոն Աշոտյանի հետ խոսակցություն եղավ ու ինձ թվաց, որ նա խուսափում է բանավեճից: Ճիշտ կլինի, եթե այդ բանավեճերը տեղի ունենան, որովհետեւ դա նաեւ լավ հարթակ է, որպեսզի ծրագրերը համեմատվեն, ծրագրերի գնահատականները համեմատվեն եւ ընդհանրապես քաղաքկան ուժերի պատրաստակամությունը երեւա»,-ասաց նա:
Անդրադառնալով այն լուրին, թե ՀՀԿ շտաբերում կոնֆետներ են բաժանվում, Նիկոլ Փաշինյանը ասաց. «Չզարմանաք, որ Հանրապետական կուսակցության քարոզարշավի ժամանակ քյաբաբներ էլ կբաժանեն»:



























