Աստանայում մեկնարկել է Սիրիայի հարցով բանակցությունների երկրորդ օրը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Չորեքշաբթի առավոտյան Rixos հյուրանոց են ժամանել, մասնավորապես, Ռուսաստանի եւ Իրանի պատվիրակությունները, նրանք արդեն սկսել են խորհրդակցությունները:

Ենթադրվում է, որ  երկկողմ ձեւաչափով տարբեր հանդիպումները կշարունկվեն մինչեւ ճաշը,  այնուհետեւ կկայանա երաշխավորների եռակողմ հանդիպումը:

Ինչպես նախօրեին հայտարարել էր Սիրիայի հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի պատվիարկության ղեկավար Ալեքսանադր Լավրենտեւը, դրա ձեւաչափը կորոշվի ավելի ուշ:  Նա նկատել էր, որ բանակցությունների երրորդ փուլն անցկացվում է  անսովոր պայմաններում՝ սիրիական զինված ընդդիմադիր ուժերի բացկայությամբ, որոնց չմասնակցելու որոշումը ամփսոսանք եւ տարակուսանք է հարուցում:

Նա հույս էր հայտնել, որ նրանք, այնուամենայնիվ, կգան, թեեւ նշել էր, որ անգամ առանց նրանց էլ պատվիրակությունները մեծ օրակարգ ունեն քննարկելու: