Հարավային Կորեայի դատախազությունը նախկին նախագահ Փակ Կըն Հեին մարտի 21-ին կոռուպցիայի գործով հարցաքննության կկանչի, հայտնում է «Ռենհափ»-ը:
«Դատախազները նախկին նախագահ Փակ Կըն Հեի պաշտոնական ներկայացուցչին ծանուցում են ուղարկել մարտի 21-ին առավոտյան հարցաքննության ներկայանալու մասին»,- հայտնել է դատախազության ներկայացուցիչը:
Նախագահի ներկայացուցիչը գրավոր հաստատել է ծանուցումը ստանալու մասին: «Մենք լիովին կաշխատենք քննության հետ»,- ասել է նա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ նախկին նախագահին, հնարավոր է, հարցաքննեն արդեն այս շաբաթ:




























