Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 15-ին, ժամը 01:07-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Կանաչուտ գյուղի թիվ մեկ տան մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար՝ շրջվել եւ այրվում է «Գոլֆ» մակնիշի ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:24-ին, մարվել՝ 01:33-ին:

Այրվել է Գ. Գ.-ին պատկանող 34 RD 499 համարանիշի ավտոմեքենան ամբողջությանբ: