«Իրավունք» թերթը գրում է. «2016 թվականի վերջերին՝ դեկտեմբերի 7-ին Կոտայքի մարզի Կամարիս գյուղում ընտանեկան վեճի ժամանակ ամուսինը՝ Գեղամը, փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվողն կնոջը գցել է գետնին՝ ձեռքերով, ոտքերով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին: Ապա, նստելով կնոջ վրա, բռնել է ձեռքերից եւ մկրատով կտրել է մազերի մի փունջ եւ աջ ականջի վերեւի հատվածը:
Վեճը, ըստ լուրերի, սկսվել է կնոջ կողմից մանկահասակ երեխային վիրավորելու եւ լացացնելու շուրջ: Կամարիս գյուղի գյուղապետ Գոռ Հակոբյանը մանրամասներ հայտնեց դեպքի եւ դրան հաջորդած զարգացումների մասին:
«Գեղամը ամուսնական հարաբերությունների մեջ է եղել ազգությամբ ուկրաինուհի մի կնոջ հետ, ով ունեցել է մանկահասակ երեխա: Սակայն իր, մեղմ ասած, ոչ ճիշտ պահվածքի եւ խմիչքի նկատմամբ սեր ունենալու պատճառով, երեխային հանձնել են մանկատուն:
Իսկ դեպքը տեղի է ունեցել կենցաղային վեճի պատճառով: Երկուսն էլ խմիչքի նկատմամբ սեն են ունեցել, եւ երեւի հենց խմիչքի ազդեցության տակ էլ Գեղամը նման արարք է գործել:
Կինը դեպքից հետո հեռացել է գյուղից, ու հիմա Գեղամը միայնակ է ապրում: Իմ ունեցած տեղեկություններով, կինը այլեւս չի բողոքում ամուսնու դեմ: Համենայնդեպս, էդպես եմ լսել, մնացած մանրամասներին տեղյակ չեմ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




























