Մարտի 14-ին` ժամը 17:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, դատապարտյալ Կ. Մ-ին քաղաքացի Ն. Վ-ի կողմից բերված հանձնուքի` թեյի մեկանգամյա օգտագործման փաթեթների միջից հայտնաբերել և առգրավել են 105 գրամ կանաչավուն զանգված:
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Նախապատրաստվում են նյութեր:




























