Իսրայելի զբոսաշրջության նախարարությունը հայտարարել է մի ծրագրի մեկնարկի մասին, որն ուղղված է այն ընկերությունների խրախուսմանը, որոնք զբոսաշրջիկներին ուղարկում են երկրի առողջարաններ: Էյլաթա օդանավակայանից ոչ հեռու գտնվող Օվսայի եւ Ռամոնի օդանավակայաններ բերված յուրաքանչյուր զբոսաշրջիկի համար տուրօպերատորները կարող են 45 եվրո ստանալ, հաղորդում է Lenta-ն:

Փոխհատուցում ստանալու համար ընկերությունները պետք է կարողանան ոչ պակաս, քան 16 չվերթ իրականացնել դեպի Կարմիր ծովի ափ՝ 2017 թվականի հոկտեմբերից մինչեւ 2018-ի մարտը: Ընկերությունների կողմից հայտերի ընդունումը կատարվում է մինչեւ հուլիսի 15-ը:

Նույն պրակտիկան նրանք կիրառել են 2016-ին: Նախարարությունը նշել է, որ այդպիսի փորձը լավ արդյունք է տվել: Ընդհանուր առմամբ, ժամանել է 20 հազար ռուսաստանցի զբոսաշրջիկ, ինչը 129 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը: