Չարենցավանում մարտի 13-ին, 26-ամյա տղամարդը փորձել է ինքնասպանություն գործել` ածելիով վնասելով նախաբազուկները: Այս մասին NEWS.am-ին հայտնում են Ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից` նշելով, որ ահազանգը ստացվել է Չարենցավանի բժշկական կենտրոնից, ժամը 22:45-ի սահմաններում:
Ինքնասպանության փորձը կանխվել է, 26-ամյա երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց:




























