«Լիդիան Արմենիա» ընկերության Ամուլսարի հանքավայրում մարտի 14-ին արտակարգ դեպք է գրանցվել: NEWS.am-ի տեղեկություններով, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Արսենյանի որդի Վահագն Արսենյանը մարտի 14-ին փորձել է մեքենայով ներխուժել «Լիդիան Արմենիա» ընկերության Ամուլսարի հանքավայրի վերահսկվող փակ տարածք: Վահագն Արսենյանը եղել է անսթափ վիճակում, մեքենայով ապօրինի ներխուժել է վերահսկվող տարածք, վրաերթի փորձ է կատարել ընկերության աշխատակիցների նկատմամբ, ապա լքել տարածքը:
Դեպքի վերաբերյալ ոստիկանությունից NEWS.am-ին տեղեկացրին, որ մարտի 14-ին, ժամը 18:00-ի սահմանում ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը մեքենայով ներխուժել է «Լիդիան Արմենիա» ընկերության Ամուլսարի հանքավայրի վերահսկվող փակ տարածք, խանգարել իրենց աշխատանքը, չի ենթարկվել անվտանգության աշխատակիցների պահանջներին: Ոստիկանությունից անուններ չհայտնեցին:
Դեպքի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում:



























