Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով հերթական դատական նիստի ժամանակ հետախուզության C բաժանմունքի նախկին պետ Ֆուաթ Յըլմազերն իր պաշտպանական ճառի ժամանակ անիծել է դատավորին։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 14–րդ դատարանում վերսկվել է Դինքի սպանության գործով դատավարությունը, որի ընթացքում շարունակվել է Հետախուզության C բաժանմունքի նախկին պետ Ֆուաթ Յըլմազերի պաշտպանական ճառի լսումները։
Դինքի սպանության մեջ որպես մեղադրյալ Ֆուաթ Յըլմազերը դատական նիստի ժամանակ բողոքել է իր նկատմամբ կալանքի որոշում կայացրած դատավորի դեմ՝ նրան անիծելով։
Դատավորներից մեկը զգուշացրել է Յլըմազերին, որ չի կարելի անիծել, որից հետո դատավորի ու Յըլմազերի միջեւ վիճաբանությունէ սկսվել։ Այնուհետ դատը հետաձգվել է։




























