Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը 2017 թվականի մարտի 14-15-ը պաշտոնական այցով այցելել է Ռուսաստանի Դաշնություն, նշված է Կրեմլի պաշտոնական կայքում:

«Քաղաքական ինտենսիվ երկխոսության շարունակությունը դարձած բարձր մակարդակով հանդիպումն անցկացվել է Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի նախաշեմին: Նախագահները հատուկ նշել են այս իրադարձության նշանակալիությունը, որը երկու երկրների ժողովուրդների բարեկամական հարաբերությունների բազմադարյա պատմության մեջ ժամանակակից գլուխ է բացել: Անցած քառորդ դարը համոզիչ ցույց է տվել, որ համաշխարհային զարգացումը եւ միջպետական համագործակցության խորացումը համապատասխանում են Ռուսաստանի եւ Հայաստանի արմատական շահերին եւ ձգտումներին:

Ներկայումս ռուս-հայկական հարաբերությունները զարգանում են Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ 1997 թվականի օգոստոսի 29-ին կնքված Բարեկամության, համագործակցության եւ փոխօգնության պայմանագրում ամրագրված սկզբունքների եւ 2000 թվականի սեպտեմբերի 26-ին  Ռուսաստանի եւ Հայաստանի 21-րդ դար կողմնորոշված Դաշնակցային հարաբերությունների հռչակագրով:

Հաստատելով այս հիմնարար փաստաթղթերին հավատարմությունը՝ Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահները դաշնակցային հարաբերությունների հետագա խորացման եւ փոխվստահության ու փոխըմբռնման ոգով բազմակողմանի համագործակցության վերաբերյալ փոխադարձ ձգտում են հայտնել եւ հայտարարել՝

1. Ռուսաստանը եւ Հայաստանը կշարունակեն զարգացնել փոխշահավետ տնտեսական համագործակցությունը, նպաստել դիվերսիֆիկացիային եւ փոխադարձ առեւտրի ծավալների մեծացմանը, երկու երկրների տնտեսվարող սուբյեկտների հաջող գործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, կոոպերացիայի խորացմանը վառելիքաէներգետիկ հատվածում, ատոմային էներգիայի օգտագործման ոլորտում, լեռնահանքային եւ մշակող ճյուղերում, տրանսպորտի եւ հաղորդակցության ոլորտում, ինչպես նաեւ ֆինանսական եւ բանկային կառույցների փոխգործակցությանը: Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ տնտեսական համագործակցության հարցերով Միջկառավարական հանձնաժողովի գործունեության շրջանակներում հատուկ ուշադրություն կհատկացվի մինչեւ 2020 թվականը Ռուսաստանի եւ Հայաստանի երկարաժամկետ տնտեսական համագործակցության ծրագրի կատարմանը, նաեւ այս ոլորտում նոր հեռանկարային նախագծերի շուրջ համատեղ աշխատանքին:

2. Ռուսաստանը եւ Հայաստանը վճռական են եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների աստիճանական զարգացման հարցում եւ առաջնահերթ խնդիր են համարում բոլոր միջոցներով Եվրասիական տնտեսական միության ամրապնդումը:

3. Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումների համընկնումը կամ մտերմությունը նախադրյալներ են ստեղծում առավել սերտ արտաքին քաղաքական փոխազդեցության համար, այդ թվում՝ Միացյալ ազգերի կազմակերպության, Անկախ պետությունների համագործակցության հավաքական անվտանգության մասին պայմանագրի, Եվրոպայում անվտանգության եւ համագործակության կազմակերպության, Եվրոպայի խորհրդի, Սեւծովյան տնտեսական համագործակցության, այլ միջազգային կազմակերպությունների ու ֆորումների համար՝ միջազգային ու տարածաշրջանային անվտանգության ամրապնդման, ժամանակակից շատ խնդիրների ակտուալ լուծմանն ակտիվ մասնակցության նպատակով։

4. Ռուսաստանի Դաշնությունն ու Հայաստանի Հանրապետությունը կամրապնդեն Հավաքական անվտանգության պայմանագրի դերը՝ որպես նրա անդամ պետությունների անվտանգության երաշխավորի, կնպաստեն մարտահրավերների եւ անվտանգության սպառնալիքների դիմակայմանն ուղղված միջազգային ջանքերին ՀԱՊԿ-ի աջակցության մեծացմանը։ Այս համատեսքտում մեծ նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի Զորքերի միացյալ խմբավորման ստեղծումը։

5. Ռուսաստանն ու Հայաստանը կշարունակեն լիիրավ ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցությունը երկկողմանի հիմունքներով, որը նպատակ ունի ապահովել տարածաշրջանային ու միջազգային անվտանգությունը։

6. Ռուսաստանի Դաշնության նախագահը եւ Հայաստանի Հանրապետության նախագահը հաստատել են բացառապես խաղաղ միջոցներով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հակվածությունը՝ ուժ չկիրառելու կամ ուժի կիրառման սպառնալիքի, պետությունների տարածքային ամբողջականության, իրավահավասարության եւ ազգերի ինքնորոշման իրավունքի  մեկ ամբողջություն կազմող սկզբունքների հիման վրա։Նախագահներն ընդգծել են Արցախի շուրջ գագաթնաժողովներում պայմանավորվածություններն իրագործելու կարեւորությունը, որոնք տեղի են ունեցել 2016–ի մայիսին եւ հունիսին՝ Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում՝ ուղղված հակամարտության գոտում իրադրության լարվածություն թույլ չտալուն, իրադրության կայունացմանը եւ խաղաղարար գործընթացի առաջխաղացման համար պայմաններ ստեղծելուն։ Նրանք բարձր գնահատական են տվել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին՝ ուղղված հակամարտության խաղաղ կարգավորմանը։

7. Ռուսաստանի Դաշնությունն ու Հայաստանի Հանրապետությունը կշարունակեն սահմանների պաշտպանության ոլորտում, ահաբեկչության, միջսահմանային կազմակերպված հանցագործության եւ այլ նոր մարտահրավերների ու սպառնալիքների դեմ պայքարում ջանքերի սերտ կոորդինացումը։

8. Ռուսաստանի Դաշնությունն ու Հայաստանի Հանրապետությունը կնպաստեն երկու երկրների ժողովուրդների հոգեւոր եւ մշակութային կապերի պահպանմանն ու մերձեցմանը, լրացուցիչ միջոցներ կիրառել՝ երկկորղմանի մարդասիրական կապերի խորացման նպատակներով, գիտության, մշակույթի ու կրթության, զբոսաշրջության զարգացման ոլորտներում համագործակցության նպատակներով, երիտասարդական ու տարածաշրանային փոխանակությունների ընդլայնման, քաղաքացիական հասարակության գծով համագործակցության նպատակներով։

Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության նախագահները վստահ են, որ ռուս–հայկական հարաբերությունների հետագա զարգացման հսկայական պոտենցիալը ծանրակշիռ դեր կունենա երկու երկրների ժողովուրդների խաղաղ ու բարեկեցիկ ապագա կառուցելու հարցում։