Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանիաուհի եւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի Նյու Յորքում կայացած հանդիպումը տեւել է յոթ ժամ, թեեւ նախատեսված էր տեղավորվել երկու ժամում:

Համատեղ հայտարարությունում կողմերը նշել են, որ լավ բանավեճ են ունեցել եւ համաձայնել են Իսրայելի եւ պաղեստինցիների միջեւ ուղիղ բանակցությունների կարեւորության հետ: Զրուցակիցները նաեւ արձանագրել են, որ խաղաղ համաձայնագրում Իսրայելի անվտանգության պահանջը կընդունվի ամբողջությամբ, գրում է Mignews-ը:

Նեթանիաուհի հետ հանդիպումից մեկ օր առաջ Քլինթոնը Վաշինգտոնում ընդունել էր Պաղեստինի վարչապետ Սալամ Ֆայադին եւ խոստացել 150 միլիոն դոլարի ֆինանսական օգնություն:

Bloomberg գործակալության տվյալներով, սեպտեմբերի 30-ին ավարտված 2010թ. ֆինանսական տարում ԱՄՆ-ի ընդհանուր օգնությունը պաղեստինցիներին կազմել է 502,9 միլիոն դոլար: