Ուկրաինան գիտակցաբար խաթարում է սեփական տարածքային ամբողջականությունը՝ իր քաղաքացիներին թողնելով առանց աջակցության։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է Lenta-ն։

«Այն, թե ինչպես է երկիրը՝ տվյալ դեպքում Ուկրաինան, վճռականորեն ու հետեւողականորեն իրենից հետ է մղում իր շրջանները՝ դրանով հանդերձ իր միլիոնավոր քաղաքացիների դատապարտելով ապրելու առանց սոցիալական, բանկային, բժշկական, իրավական եւ փաստացի ապահովման, անխոսք, բավականին աննախադեպ իրադրություն է հանդիսանում»,-հայտարարել է Պեսկովը։ 

Նրա խոսքով՝ Կրեմլում կարծում են, որ դեռեւս ժամանակը չէ Ռուսաստանում չեղարկել «Դոնեցկի եւ Լուգանսկի» ինքնահռչակ հանրապետությունների ճանաչման վերաբերյալ փաստաթուղթը։

«Այդ միջոցառումն իսկապես պարտադրված է, եւ նախեւառաջ Մոսկվան ղեկավարվել է մարդասիրական պատկերացումներով։ Եւ այն, թե ինչպես է զարգանում իրադրությունը, դժբախտաբար, դեռեւս ցուցադրում է որոշումների իրավացիությունը, որոնք կիրառվել են այդ ուղղությամբ», — ասել է Պեկսովը։

Նա նաեւ հավելել է, որ Ռուսաստանը չի կարող Դոնբասի բնակիչներին թողնել առանց մարդասիրական օգնության ու աջակցության։