Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն սպառնում է երկրի խորհրդարանի լուծարմամբ ու արտահերթ ընտրություններով` կապված Հանրային հեռարձակման նոր կորպորացիայի ձեւավորման շուրջ ճգնաժամի հետ, հաղորդում է <<ՏԱՍՍ>>-ը:

Նշվում է, որ Նեթանյահուն ասել է, թե արտահերթ ընտրություններ կանցկացվեն, եթե չհաջողվի պայմանավորվածություն ձեռք բերել` Հանրային հեռարձակման կորպորացիայի` մինչ դրա պաշտոնական թողարկումը փակվելու շուրջ: Քնեսեթի (Իսրայելի խորհրդարան) գործող անձնակազմի լիազորությունները, եթե արտահերթ ընտրություններ չհայտարարվեն, օրենքով կավարտվեն  2019-ին:

Հանրային հեռարձակման կորպորացիան Իսրայելում պետք է փոխարինի  Հեռուստառադիոհեռարձակման վարչությանը` համապատասխան Նեթանյահուի նախկին կաբինետի որոշման: Այս կառույցի շուրջ ճգնաժամը նոր ալիքով բորբոքվեց այս շաբաթ: Հիմնական տարաձայնությունը Նեթանյահուի եւ ֆինանսների նախարար Մոշե Կահլոնի միջեւ է, ով պնդում է Հանրային հեռարձակման կորպորացիան թողարկել ապրիլին: