Մեծ Բրիտանիայի ԱԳն ղեկավար Բորիս Ջոնսոնը հաջորդ շաբաթ ԱՄՆ կմեկնի, որտեղ, մասնավորապես, կքննարկի Մոսկվա կայանալիք այցը, հաղորդում է The Sunday Times-ը: Բանակցությունների թեմաներից մեկը կլինի Ուկրաինայի շուրջ իրադրությունը:

Բացի այդ, պարբերականը նշում է, որ ԱՄՆ այցի ժամանակ Ջոնսոնը կաշխատի Վաշինգտոնին համոզել Մոսկվայի հետ հարաբերություններում պակաս զիջող դիրքորոշում զբաղեցնել:

The Sunday Times-ը նաեւ հայտնել է, որ ԱՄՆ այցի ժամանակ Ջոնսոնը կաշխատի  «կարկատել հարաբերությունները Թրամփի վարչակազմի հետ»` բրիտանական հատուկ ծառայություններին գաղտնալսման մեջ մեղադրելու պատմությունից հետո: