Շիրակի մարզում, այսօր՝ մարտի 21-ին, նախընտրական քարոզչության մեկնած «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամների ոտքերի առջեւ գառ մորթեցին:
NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ դա դուր չեկավ դաշինքը գլխավորող պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին. «Գուցե չարժի, մի մորթեք»,- գյուղացիներին դիմեց Սեյրան Օհանյանը, բայց նրան ոչ ոք չլսեց եւ հենց նախկին նախարարի ոտքերի տակ մորթեցին գառը:
«Դե մատաղ արեք, բաժանեք ժողովրդին»,-ասաց Սեյրան Օհանյանը` անթարթ հետեւելով թե ինչպես են իր ոտքերի տակ կտրում կենդանու վիզը:





























