ԱՊՀ-ի դիտորդական առաքելությունը շարունակում է Հայաստանի Ազգային ժողովի ընտրությունների ընտրարշավի մոնիթորինգը:

ԱՊՀ-ի դիտորդական առաքելության շտաբից NEWS.am-ին հայտնեցին, որ շտաբի պետ Եվգենի Սլոբոդան հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաքելության ղեկավար Յան Պետերսոնի հետ: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ընտրարշավի ընթացքը, պայմանավորվել են աշխատանքային շփումներ պահպանելու եւ 2017-ի ապրիլի 2-ի քվեարկության օրը առաքելությունների ղեկավարների հանդիպման շուրջ:

Առաքելության կազմը ձեւավորելու աշխատանքներն արդեն ավարտվել են: Առաքելության կազմի մեջ ընդգրկվել է 171 դիտորդ՝ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, ԱՊՀ անդամ երկրների Միջխորհրդարանական վեհաժողովի, Բեռլառուսի եւ Ռուսաստանի Միության Խորհրդարանական ժողովի եւ ԱՊՀ-ի Գործադիր կոմիտեի ներկայացուցիչներ: