Մոսկվայում ցնցված են ՌԴ պետդումայի նախկին պատգամավոր Դենիս Վորոնենկովի սպանությամբ։ Հիմքեր կան կասկածելու, որ դա պատվիրված ցուցադրական ակցիա է։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ներկա պահին առկա տվյալները թույլ են տալիս ենթադրել,որ խոսքը նախապատրաստված, պատվիրված սպանության մասին է, որը ցուցադրական ակցիայի բոլոր նախանշաններն ունի», — ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան։