ՌԴ պետդումայի նախկին պատգամավոր Դենիս Վորոնենկովի մարդասպանը գլխին միջաթափանց վերք է ստացել։ Նա մահվան շեմին է։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն, հաղորդում է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը։
Նրա խոսքով՝ մարդասպանը դեպքի վայրում է հայտնվել Daewoo մակնիշի ավտոմեքենայով։
Պետդումայի նախկին պատգամավոր Դենիս Վորոնենկովը սպանվել է մարտի 23-ին, Կիեւում։




























