Rolls-Royce ընկերությունը ստեղծել է Wraith կուպեի հատուկ շարք, որը կոչվում է Inspired by British Music ու կազմված է ինը մեքենաներից։ Մեքենաների մշակման գործում ավտոարտադրողին օգնել են բրիտանացի առասպելական երաժիշտները, հայտնում է Motor–ը։
Երկու ավտոմեքենա մշակվել է The Who խմբի վոկալիստ ու հիմնադիր Ռոջեր Դոլթրիի հետ։ Մի կուպեն նվիրված է երաժշտական կոլեկտիվին, իսկ երկրորդը՝ Tommy ալբոմին։
Եւս մեկ մեքենա Rolls-Royce –ի հետ միասին մշակել է Ռեյ Դեւիսը՝ The Kniks-ի կիթառահարը։ Դրա կուպեի դռների վրա Shangri-la եւ Drivin երգերի բառերն են՝ Դեւիսի ձեռագրով։
Wraith հատուկ շարքից մի մեքենա է պատրաստվել նաեւ պրոդյուսեր ու երգահան Ջայլզ Մարտինի՝ The Beatles-ի պրոդյուսեր Ջորջ Մարտինի որդու օգնությամբ։
Ավելի ուշ Rolls-Royce–ը կներկայացնի նաեւ Wraith-ի հատուկ մոդիֆիկացիաներ, որոնք ստեղծվել են Շիրլի Բեսսիի հետ, Status Quo խմբի ղեկավար Ֆրենսիս Ռոսիի ,նաեւ The Rolling Stones -ի կիթառահար Ռոնի Վուդի հետ։
Wraith կուպեն սարքավորված է 6․6 լիտրանոց շարժիչով, որն ունի 633 ձիաուժ հզորություն։ Մինչեւ հարյուր կիլոմետր ժամ արագություն այն բացում է 4․6 վայրկյանում։






























