Չինաստանում միջին տարիքի մի տղամարդ Յանչժոու կենդանաբանական այգում քարկոծել է հանգստացող ագեվազին, որպեսզի նա ցատկի, հայտնում է Newsru-ն։

Կենդանաբանական այգու աշխատակազմը հաստատել է այդ տեղեկությունը։ Երբ այգու մյուս այցելուները, ցնցված կենդանու նկատմամբ այդ անհիմն դաժանությունից, փորձել են կանգնեցնել տղամարդուն, նա պատասխանել է, որ չափազանց հազվադեպ է այցելում կենդանաբանական այգիներ եւ ուզում է պարտադիր տեսնել ագեվազի ցատկը։ Միջադեպի մասին հայտնի է դարձել սոցցանցերում հրապարակված տեսագրության շնորհիվ։ Հիմա Weibo –ի օգտատերերը պահանջում են գտնել ու պատժել այդ տղամարդուն։ Կենդանիների պաշտպաններից մի քանիսն  էլ առաջարկում են տղամարդուն փակել վանդակի մեջ ու թույլ տալ, որ մարդիկ նրա վրա քարեր նետեն։