Մոսկվան պարադոքսալ է անվանում Սիրիային օգնություն ցուցաբերելու փորձերը՝ երկրի նախագահ Բաշար Ասադի հրաժարականի պահանջով։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։  Նման կերպ նա մեկնաբանել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Մարկ Էյրոյի ելույթը՝ Սիրիայի խնդրի վերաբերյալ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Պարադոքսալ է դիրքորոշումը, որի համապատասխան ՄԱԿ-ի անդամ երկրի օրինական նախագահի հեռանալը հայտարարվում է այդ երկրի բնակչությանը օգնություն ցուցաբերելու պայման։ Տպավորություն է ստեղծվում, որ դա յուրովի շանտաժ է, որ Փարիզում արդեն վատնել են մարդասիրության արժեքների մասին պատկերացումները», — ճեպազրույցի ժամանակ ասել է դիվանագետը։