Ներվեգիայի Օռլանդա քաղաքից ոչ հեռու գտնվող ագարակի ջրհորում հնագույն նավակ է հայտնաբերվել:
Խաղալիքը մոտ 1000 տարեկան է, եւ հետազոտողները զարմացած են, թե որքան լավ է այն պահպանվել: Պատճառը ջրհորի գրունտային ջրերն են, քանի որ չոր տեղում այն կքայքայվեր:
Նավակը վիկինգների բարկաս է հիշեցնում: Նրա քիթը վեր է բարձրացած, իսկ կենտրոնում ճեղք կա, որից հավանաբար կայմն է բարձրացել:




























