Նոր Զելանդիայում Child Matters երեխաների պաշտպանության կազմակերպության անդամները մտահոգված են մանկավարժ կանանց եւ անչափահաս տղաների միջեւ սեռական հարաբերությունների թվի մեծացմամբ: Կազմակրպության ղեկավար Ջեյն Սիրլը կարծում է, որ իրական թիվը շատ ավելի մեծ կարող  լինել պաշտոնական տվյալներից, հաղորդում է Life.ru-ն: 

Սիրլը նաեւ նկատել է, որ հասարակության մեջ գոյություն ունեն կարծրատիպեր, որոնք ռոմանտիկացնում են ուսուցչուհու եւ աշակերտի միջեւ սիրավեպը: Ուստի հաճախ նման հարաբերություններն ընդունված է նորմալ համարել:

Սիրլն ասել է, որ նման կապերի մեղմորեն ընկալման հետեւանքով սեռական շահագործման շատ դեպքերի մասին ուղղակի չի ասվում: