Նոյեմբերի 14-ին պատահարի արդյունքում մահացել է հայտնի ադրբեջանցի լրագրող Ռաֆաել Մուստաֆաեւը: Նախօրեին նրան հուղարկավորել են Բաքվի Յասամալի շրջանի գերեզմանոցում:

Մուստաֆաեւը ծնվել էր 1955թ. Բաքվում, աշխատել է REGNUM գործակալությունում: Բացի այդ, նա լուսաբանում էր իրադարձությունները տեղական եւ միջազգային լրատվամիջոցների համար, այդ թվում՝ «Կոմերսանտ» թերթի: Մուստաֆաեւը ANS ընկերությունների խմբի նախագահ Վահիդ Մուստաֆաեւի եղբայրն է: