«Տատնեֆտը» դատական հայց է ներկայացրել ամերիկյան դատարան՝ Ուկրաինայից 144 մլն դոլար հարկադրաբար գանձելու պահանջով, հայտնում է Lenta –ն։
Միջնորդությունն ուղարկվել է Կոլումբիա օկրուգի դաշնային շրջանային դատարան։ Հայցվորը խնդրում է պարտավորեցնել Ուկրաինային կատարել 2014-ի հուլիսի 29-ին կայացված արբիտրաժային որոշումը։
«144 մլն դոլարի չափով գումար Ուկրաինայից գանձելու մասին արբիտրաժային որոշման հիմքում այն էր, որ Ուկրաինան խախտել էր ռուս- ուկրաինական համաձայնագիրը՝ երկկողմանի ներդրումները պաշտպանելու ու խրախուսելու մասին ու Տատնեֆթին զրկել իր բաժնետիրական մասնաբաժնից Ուկրաինայի Կրեմենչուգսկի նավթամշակման խոշորագույն գործարանում»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Որոշումն ընդունվել է ՄԱԿ միջազգային առեւտրի իրավունքների հարցերով հանձնաժողովի արբիտրաժային կանոնակարգի հիման վրա՝ Տատնեֆթի հայցի քննման արդյունքներով, որը վերաբերում էր 2007-ի հոկտեմբերին գործարանի սեփականատեր «Ուկրտատնաֆթի» զինված գրավմանը։




























