Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը իր համերաշխությունն է հայտնել ռուս ժողովրդի հետ ու Ռուսաստանին օգնություն առաջարկել Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, ասվում է Ելիսեյան պալատի հաղորդագրության մեջ։

«Այս ողբերգական իրադարձությունը հիշեցնում է մեզ միշտ զգոնություն պահպանելու անհրաժեշտության մասին»,- նշել է Օլանդը։ «Ֆրանսիան պատրաստ է արձագանքել Ռուսաստանի կողմից աջակցության ցանկացած խնդրանքի»,- շեշտել է նա։

Ավելի վաղ ահաբեկչության կապակցությամբ իրենց ցավակցությունն էր հայտնել նաեւ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան- Մարկո Էրոն։

ԵՄ-ն նույնպես ցավակցել է տեղի ունեցածի կապակցությամբ։ «Այսօր մենք մտքերով Ռուսաստանի ժողովրդի հետ ենք։ Մանավանդ նրանց հետ, ովքեր այս ողբերգության հետեւանքով կորցրել են իրենց սիրելիներին»,- գրել էր եվրոպական դիվանագիտության ղեկավար Մոգերինիի պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը իր թվիթերում։

Նշենք, որ պետերբուրգյան մետրոյում ապրիլի 3-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով պաշտոնական տվյալներով զոհվել է 10 մարդ, որոշ լրատվամիջոցների հայտնում են 14 զոհերի մասին, 37 մարդ էլ վիրավորում է ստացել։ Ռուսաստանի գլխավոր դատախազությունը դիտարկում է ահաբեկչության վարկածը։ 2 մարդու նկատմամբ հետախուզություն է հայտարարվել։