Հավանայից գինեգործների ընտանիքը պահպանակները օգտագործում է ֆերմենտացիայի գործընթացին օգնելու համար։ New York Post-ի փոխանցմամբ, կուբացի գինեգործ Օրեստես Էստեվեզան ապակե տարրաների մեջ լցնում է տեղական խաղող ու կոճապղպեղ, այնուհետեւ յուրաքանչյուրի վրա հագցնում պահպանակ։

Երբ սկսում են արտազատվել մրգային ֆերմենտներ ու գազեր, պահպանակները ուռչում են։ Իսկ հենց պահպանակը դադարում է ուռչել ու իջնում է, դա նշանակում է, որ ֆերմենտացիայի գործընթացը ավարտված է ու գինին պատրաստ է շշալցման։ Գինու արտադրությունը այս ձեւով տեւու մ է մեկ ամսից մինչեւ 45 օր։