Միլիարդատեր Ուորեն Բաֆեթի դիմանկարը կհայտնվի բալի համով Coca-Cola-ի շշերի վրա, հայտնում է Gazeta–ն։

Ճշգրտում են, որ Բաֆեթի դիմանկարով  շշերը կվաճառվեն Չինաստանում՝ այդ երկրում բալի համով Coca-Cola –ն առաջ մղելու համար։ Coca-Cola –ում շեշտել են, որ Բաֆեթը  այդ ըմպելիքի սիրահարն է ու հանրային ելույթների ժամանակ խմում է հենց բալի համով Coca-Cola։

Չինաստանում Coca-Cola-ի մարկետինգի հարցերով տնօրեն Շելլի Լինը հայտնել է, որ ընկերությունը զարմացել է, երբ Ուորեն Բաֆեթը համաձայնել է իրենց առաջարկին։ Coca-Cola ընկերության նախագահ ու գլխավոր գործադիր տնօրեն Մուխթար Քենթը ասել է, որ իրեն դուր է գալիս բալի համով Coca-Cola-ն այդ «ունիկալ միջոցով» առաջ մղելու գաղափարը։